Ունե՞ք հարցեր

Պրեմիում

Մոբիդրամի Պրեմիում հաճախորդները կարող են օգտվել ընկերության կողմից մատուցվող բոլոր ծառայություններից: ՄոբիԴրամի ծառայությունների ցանկը շարունակաբար ընդլայնվում է և այս պահին ընդգրկում է`

  • Կոմունալ, բջջային և ինտերնետ ծառայությունների դիմաց վճարումներ
  • Ստանալ փոխանցումներ Պրեմիում և Կլասիկ հաճախորդներից
  • Բյուջետային վճարումներ
  • Առցանց վճարումներ
  • Ներքին փոխանցումներ` Մոբիդրամի էլեկտրոնային հաշիվների միջև
  • Բանկային փոխանցումներ
  • Հաշվի համալրում Վիզա/Մաստերքարտ/Մաեստրոքարտ քարտերի միջոցով
  • Մոբիդրամի էլեկտրոնային հաշիվներից դրամական միջոցների կանխիկացում
  • Միկրովարկեր (նՈՐ)

Պրեմիում հաճախորդների համար սահմանված է հետևյալ սահմանափակումը`

  • Էլեկտրոնային հաշվին առավելագույն գումարը 1,000,000 ՀՀ դրամ է

Ստանդարտ և Կլասիկ հաճախորդները կարող են այցելել Երևանում և մարզերում գտնվող ՄոբիԴրամի 24 մասնաճյուղերից մեկը, ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթը և սոցիալական քարտը, ստորագրել համաձայնագիր և դառնալ Պրեմիում հաճախորդ: