Բանկեր

Գործընկեր-բանկեր

 

ՄոբիԴրամի հաշիվները կարող են համալրվել Կոնվերս Բանկի և Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խմբի մասնաճյուղերում:

Այցելե՛ք նշված բանկի մասնաճյուղերից մեկը, տրամադրե՛ք համապատասխան հաշվի համարը կամ նրա նույնականացուցիչներից մեկը (բջջային հեռախոսահամար կամ էլ. հասցե) և գումարը բանկի աշխատակցին և հաշվի համալրումը կկատարվի հաշված վայրկյանների ընթացքում: Հաշվի սեփականատերը կստանա համալրման հաստատումը SMS կամ էլ. հաղորդագրության միջոցով:  

Միջնորդավճարը սահմանվում է համապատասխան բանկի կողմից:

Բանկային փոխանցումներ

 

ՄոբիԴրամի հաշիվները հնարավոր է համալրել սովորական բանկային փոխանցման միջոցով՝ այցելելով Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ցանկացած առևտրային բանկ և փոխանցելով գումարը ներքոհիշյալ հաշիվներից մեկին: Փոխանցումը կատարելիս անհրաժեշտ է Նշումներ դաշտում նշել ՄոբիԴրամի հաշվի համարը կամ հաշվի նույնականացուցիչներից մեկը՝ բջջային հեռախոսահամարը կամ էլ. հասցեն:  


Բանկ Հաշիվ
Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ
2380027704080100
Կոնվերս Բանկ 1930040280000100