Inner_Credit_hy

Միկրովարկեր

Անհրաժե՞շտ է շտապ լիցքավորել ՄոբիԴրամի ձեր հաշիվը, սակայն չկա հնարավորոթյուն կամ գուցե պարզապես
գումա՞ր է անհրաժեշտ: Մենք առաջարկում ենք լուծում:

ՄոբիԴրամի Պրեմիում հաճախորդները կարող են դիմել 5,000, 25,000* և 50,000* ՀՀ դրամի չափով միկրովարկ** ստանալու համար ցանկացած պահի, շաբաթը յոթ օր, օրը 24 ժամ:

Միկրովարկի հաստատումից հետո գումարն ավելանում է ՄոբիԴրամի համապատասխան հաշվին: Վարկը տրամադրվում է մեկ տարի ժամկետով: Տոկոսադրույք չի ավելանում: Ծառայությունը գործում է օրավճարով, որը օրական*** գանձվում է ՄոբիԴրամի հաշվից: 


Վարկի տեսակ Օրավճար (ՀՀ դրամ)       Ամսական վճարի առավելագույն սահմանաչափ (ՀՀ դրամ)   
   Loan 5,000                   50   500
   Loan 25,000                  200 2,000
   Loan 50,000                  350 3,500

 

Ինչպե՞ս դիմել միկրովարկի տրամադրման համար

 

Միկրովարկի հնարավոր է դիմել անձնական կաբինետի, ինչպես նաև բջջային հավելվածի միջոցով:Մուտք գործեք Ձեր անձնական էջ՝ Միկրովարկերի/Վարկերի բաժին, ընտրեք գումարի չափը և սեղմեք Տրամադրել կոճակը: Ձեր հայցը կուղղվի ՍԵՖ ՈՒՎԿ գնահատման համար:

Պրեմիում հաճախորդները, որոնք կարող են դիմել միայն 5,000 ՀՀ դրամի չափով միկրովարկ ստանալու համար, ընդամենը պետք է հաստատեն ՍԵՖ-ի վարկավորման ընդհանուր դրույթներ և պայմաններն իրենց բջջայիններին ուղարկված SMS կոդի միջոցով:

Րոպեների ընթացքում SMS հաղորդագրության, էլ. հաղորդագրության և ՄոբիԴրամ ներքին հաղորդագրության միջոցով Ձեզ կտեղեկացնեն վարկի հաստատման կամ մերժման մասին: Դրական պատասխանի դեպքում անհրաժեշտ կլինի ստուգել Ձեր անձնական թերթիկում լրացված տվյալները և հաստատել վարկի ընդունումը PIN-ի միջոցով: Հաստատումից անմիջապես հետո գումարն ավելացվում է Մոբիդրամի հաշվին:  

 

Ինչպե՞ս մարել Մոբիդրամի կողմից տրամադրված միկրովարկը

 

Խնդրում ենք համոզվել, որ ունեք բավարար մնացորդ Ձեր հաշվի վրա վարկը, ինչպես նաև վարկի սպասարկման վճարը մարելու համար: Միկրովարկեր/Վարկեր ենթաբաժնից սեղմեք Մարել կոճակը և հաստատեք Ձեր գործողությունը PIN-ի միջոցով:
Հնարավոր է նաև կատարել վարկի մասնակի մարում, այդ դեպքում առաջնային մարվում է օրավճարներից գոյացած պարտքը: Վարկի մասնակի մարման դեպքում օրավճարների հաշվարկը մնում է անփոփոխ: 

 

* 5,000 ՀՀ դրամ գումարի չափով միկրովարկը հասանելի է բոլոր Պրեմիում հաճախրոդների համար: 25,000 և 50,000 ՀՀ դրամ գումարի չափով միկրովարկեր ստանալու համար անհրաժեշտ է ընդամենը մեկ անգամ այցելել ՄոբիԴրամի մասնաճյուղերից որևէ մեկը և ստորագրել  ՍԵՖ ՈՒՎԿ-ի վարկավորման ընդհանուր դրույթներն և պայմանները:

** Միկրովարկը տրամադրվում է ՍԵՖ ՈՒՎԿ-ի կողմից: 

*** Եթե ՄոբիԴրամի հաշվի վրա առկա չէ բավարար մնացորդ օրավճարը գանձելու համար, ապա օրավճարի գումարը կուտակվում է և պետք է վճարվի վարկի հետ միասին:

**** Վարկի մերժման մանրամասներին ծանոթանալու համար, խնդրում ենք դիմել ՍԵՖ ՈՒՎԿ (010) 202822 հեռախոսահամարով: