Բանկային փոխանցումներ

ՄոբիԴրամը Ձեզ հնարավորություն է տալիս ՄոբիԴրամի Ձեր անձնական հաշվից գումար փոխանցել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր առևտրային բանկերի հաշիվներին:  




Բջջայինով


Առցանց

Միջնորդավճարը կազմում է` 

մինչև 20.000 դրամ՝  200 դրամ
20.001-100.000 դրամ` 300 դրամ
100.001 դրամ և բարձր՝ 0.5% 

Բանկային փոխանցումներն ավելի արագ և հարմարավետ դարձնելու համար Դուք կարող եք սահմանել Ձեր բանկային հաշիվների ցանկը: Դա հատկապես հարմար է, եթե Դուք հաճախակի գումար եք փոխանցում նույն բանկային հաշվին: Գրանցե՛ք բանկային հաշիվը մեկ անգամ և կատարե՛ք բանկային փոխանցումներ վայրկյանների ընթացքում: 

Մեկ ամսվա ընթացքում բանկային փոխանցումների առավելագույն գումարը կազմում է 2,000,000 ՀՀ դրամ:

ԻՆՉՊԵ՞Ս ՍԱՀՄԱՆԵԼ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇԻՎ
  • Մուտք գործե՛ք Ձեր ՄոբիԴրամի անձնական էջ https://login.mobidram.am/ կայքից
  • Ընտրե՛ք Պրոֆիլ բաժինը
  • Ընտրե՛ք Բանկային հաշիվներ ենթաբաժինը
  • Սեղմե՛ք Ավելացնել կոճակը, լրացրեք անհրաժեշտ դաշտերը և սեղմե՛ք Պահպանել կոճակը