Վարկերի մարում

ՄոբիԴրամը Ձեզ հնարավորություն է տալիս ՄոբիԴրամի Ձեր անձնական հաշվից կատարել վարկերի մարում Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր առևտրային բանկերում և վարկային կազմակերպություններում: 



Բջջայինով


Առցանց

Միջնորդավճարը կազմում է` 

մինչև 20.000 դրամ՝  200 դրամ
20.001-100.000 դրամ` 300 դրամ
100.001 դրամ և բարձր՝ 0.5%
 
Վարկերի մարման գործընթացն ավելի արագ և հարմարավետ դարձնելու համար Դուք կարող եք սահմանել Ձեր բանկային հաշիվների ցանկը: Դա հատկապես հարմար է, եթե Դուք պարբերաբար գումար եք փոխանցում նույն բանկային հաշվին: Գրանցե՛ք բանկային հաշիվը մեկ անգամ և կատարե՛ք վարկի մարումը վայրկյանների ընթացքում: 

ԻՆՉՊԵ՞Ս ՍԱՀՄԱՆԵԼ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇԻՎ ՎԱՐԿԻ ՄԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ
  • Մուտք գործե՛ք Ձեր ՄոբիԴրամի անձնական էջ https://login.mobidram.am/ կայքից
  • Ընտրե՛ք Պրոֆիլ բաժինը
  • Ընտրե՛ք Բանկային հաշիվներ ենթաբաժինը
  • Սեղմե՛ք Ավելացնել կոճակը, լրացրե՛ք անհրաժեշտ դաշտերը և սեղմե՛ք Պահպանել կոճակը

Ուշադրությու՛ն
Բանկին վարկ մարելու համար բանկային հաշիվ սահմանելիս անհրաժեշտ է Նշում դաշտում մուտքագրել վարկային պայմանագրի համարը: 
Վարկային կազմակերպությանը վարկ մարելու համար բանկային հաշիվ սահմանելիս անհրաժեշտ է Նշում դաշտում մուտքագրել վարկային պայմանագրի համարը և վարկառուի անունն ու ազգանունը: