Կանխիկացում

Դուք համալրել եք Ձեր հաշիվը կամ ստացել եք գումար և հիմա ցանկանում եք կանխիկացնել այն Ձեր բարեկամի կամ Ձեզ համար: Ոչ մի խնդիր: Դուք կարող եք հեշտությամբ կանխիկացնել պահանջվող գումարը ՄոբիԴրամի Ձեր էլեկտրոնային հաշվից:
Պարզապես հետևե՛ք ներքոհիշյալ հրահանգներին.

  • Ուղարկե՛ք կանխիկացման հրահանգ
  • Ստացե՛ք Ձեր գաղտնի կոդը
  • Ներկայացրե՛ք այն և Ձեր անձնագիրը կամ նույնականացման քարտը մեր սպասարկման կետերից մեկում

Դուք կարող եք նաև կանխիկացնել գումար մեկ այլ անձի համար, ում պետք է գումար փոխանցեք, բայց անձամբ հանդիպելու հնարավորություն չունեք: Ստացողը կարող է ստանալ գումարը իրեն ամենամոտ գտնվող սպասարկման կետում:  

Կանխիկ գումարը հնարավոր է ստանալ ՄոբիԴրամի և Կոնվերս Բանկի  մասնաճյուղերում: 
Գործարքի ավարտվելուն պես Դուք կստանաք հաստատող SMS կամ էլ. հաղորդագրություն:  

Ծառայության դիմաց գանձվող միջնորդավճարը կազմում է 0.5%:
Մեկ ամսվա ընթացքում կանխիկացվող առավելագույն գումարը կազմում է 2,000,000 ՀՀ դրամ: 

Կանխիկացման հրահանգը հնարավոր է ուղարկել բջջային հեռախոսի և անձնական կայք-էջի միջոցով: 


Բջջայինով


Առցանց