Դրամական փոխանցումներ

ՄոբիԴրամի մասնաճյուղերում Դուք կարող եք ուղարկել և ստանալ դրամական միջոցներ ԱնելիքMoneyGramՅունիստրիմ և Կոնվերս-Տրանսֆեր դրամական փոխանցումների միջազգային համակարգերով:

 

Վերը նշված համակարգերով փոխանցումները կարող եք իրականացնել ՄոբիԴրամի Երևանի, Արտաշատի, Էջմիածնի և Մասիսի մասնաճյուղերում:

Կոնվերս-Տրանսֆեր դրամական փոխանցումների համակարգով տեղական դրամական փոխանցումներ կարող եք իրականացնել ՄոբիԴրամի բոլոր մասնաճյուղերում: 

Դրամական միջոցների փոխանցումը կամ դրանց ստացումն իրականացվում է միայն հաճախորդի կողմից անձը հաստատող փաստաթղթի ներկայացնելու դեպքում: Գումարը հաճախորդին տրամադրվում է միայն վերջինիս կողմից փոխանցման եզակի կոդը, ուղարկողի անունը, ազգանունը, փոխանցված գումարի արժույթը և չափը նշելուց հետո: 

Յուրաքնչյուր գործարքից հետո հաճախորդին տրամադրվում է գործարքի վերաբերյալ անդորրագիր, որն իր մեջ պարունակում է առնվազն հետևյալ տեղեկությունը՝ 

  • Գործարքի կատարման ամսաթիվը, 
  • Փոխանցում կատարողի անունը, ազգանունը,
  • Ստացողի անունը, ազգանունը
  • Փոխանցման կոդը:

Հաճախորդին տրամադրվում է փոխանցված գումարը կա՛մ ՀՀ դրամով, կա՛մ ուղարկված արժույթով:

Ուղարկելիս միջնորդավճարը գանձվում է ՀՀ դրամով` հաշվարկած ՄոբիԴրամում գործող օրվա կուրսով: Ուղարկվող գումարը կարող է լինել ինչպես ՀՀ դրամով, այնպես էլ տվյալ համակարգի թույլատրելի արժույթով: 

Փոխանցվող կամ վճարվող գումարը կարող է ընդունվել կամ վճարվել ՀՀ դրամով` միայն հաճախորդի ցանկության դեպքում:


Վերը նշված փոխանցման համակարգերով փոխանցմուներն իրականացվում են առանց հաշվի բացման:  


Դրամական փոխանցումների վերաբերյալ մանրամասն տեղեկություն կարող եք գտնել վերը նշված հղումներում: 

 



anelik.png
Անելիք

MoneyGram logo
Մանի Գրամ


CONVERSE Transfer-logo
Կոնվերս Տրանսֆեր

Unistream Logo
Յունիստրիմ