Քարտային հաշիվների համալրում

ԱրՔա ինչպես նաև որոշ ՀՀ բանկերի կողմից տրամադրված Վիզա, Մաստեր և Մաեստրո քարտերի հաշիվները կարող եք համալրել ՄոբիԴրամի մասնաճյուղերում հաշված րոպեների ընթացքում:

Քարտային հաշիվը լիցքավորելու համար անհրաժեշտ է նշել համալրվող քարտի վրա դաջված 16 նիշանոց թիվը և քարտապանի անունը և ազգանունը:

Ծառայության միջնորդավճարը կազմում է 0.8 %, նվազագույնը` 200 դրամ:


BIGLEMON Հաշվի համալրում

ՄոբիԴրամի մասնաճյուղերում կարող եք համալրել Biglemon զեղչային համակարգում Ձեր անձնական հաշիվը:

Համալրելու համար հարկավոր է նշել հաճախորդի անունը, ազգանունը և նույնականացուցիչներից մեկը` հեռախոսահամարը, որը նշված է զեղչային համակարգում, էլ. փոստի հասցեն, կամ հաշվի համարը Biglemon համակարգում:

Ծառայությունը մատուցվում է առանց միջնորդավճարի: 

Սխալների ուղղումը կատարվում է համաձայն ընկերության սխալների ուղղման կանոնակարգի։