Մեր ղեկավարությունը

Գլխավոր տնօրեն

KIM 1 (2)

Կիմ Ավանեսյանը նշանակվել է ՄոբիԴրամ ՓԲԸ գլխավոր տնօրեն 2014թ. մայիս ամսին: Նա համատեղությամբ հանդիսանում է նաև «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ
Կառավարման, ռիսկերի և վերահսկողության վարչության պետ:

Որպես ՄոբիԴրամ վճարահաշվարկային համակարգի ղեկավար՝ Կիմ Ավանեսյանը պատասխանատու է ընկերության կողմից իրականացվող բոլոր գործողությունների սահուն ընթացքի համար:

 

«ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ  Կառավարման, ռիսկերի և վերահսկողության վարչության պետ պրն. Ավանեսյանը  պատասխանատու է ընկերության կողմից առաջակվող ծառայությունների որակի բարելավմանն ուղղված ռազմավարության մշակման, որակի կառավարման համակարգերի, բիզնես գործընթացների բարելավման, ինչպես նաև՝ կազմակերպության բիզնեսի կառավարման ռազմավարական գործառույթների իրականացման համար: 


Պրն. Ավանեսյանը ծնվել է 1976 թվականի հուլիսի 15-ին: 1997 թվականին նա գերազանցության դիպլոմով ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի  միջազգային տնտեսական կապերի բաժինը: 2003թ.-ին նրան շնորհվել է տնտեսագիտական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
2015թ.Կիմ Ավանեսյանն ավարտել է Չիկագո Բութ բիզնես դպրոցի գործադիր բիզնես կառավարման ծրագիրը:

Կիմ Ավանեսյանն ունի ավելի քան 12 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկում: Իր մասնագիտական կարիերան սկսել է որպես մասնագետ, այնուհետև դարձել է Ֆինանսական գործառնությունների վարչության միջազգային ռիսկերի կառավարման բաժնի ղեկավար:

Պրն. Ավանեսյանն  ամուսնացած է և ունի երկու դուստր:



Գլխավոր հաշվապահ

Սուսաննա Զարգարյանը
նշանակվել է «ՄոբիԴրամ» ՓԲԸ գլխավոր հաշվապահի պաշտոնում 2014թ. մայիս ամսից։ Մինչ այդ՝ սկսած 2011թ. նոյեմբեր ամսից, նա զբաղեցրել է «ՄոբիԴրամ» ՓԲԸ ընկերության հաշվապահի պաշտոնը։

Սուսաննա Զարգարյանը շուրջ 12 տարի աշխատել է Հայաստանի ամերիկյան համալսարանում։ Ստանձնել է հաշվապահի, այնուհետև ավագ հաշվապահի պաշտոնը։ Նա աշխատել է նաև «Սեյվ Դը Չիլդրեն ինթերնեշնլ» հայաստանյան ներկայացուցչությունում, որպես ֆինանսական աշխատակից։

Սուսաննա Զարգարյանը ծնվել է 1970թ. հունվարի 19-ին։ 1992թ.-ին ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը։ 2001-2006թ. հաջողությամբ  հանձնել է երդվյալ որակավորված հաշվապահների ասոցիացիայի (ACCA) որակավորման ծրագրի քննությունները (1-7 փուլ)։