Ունե՞ք հարցեր

Նորություններ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Խարդախության դեպքեր

Նյմ 14, 2017

Տեղեկացնում ենք, որ նկատվել են դեպքեր, երբ մեր հաճախորդներին ուղարկվել են կեղծ նամակներ, որտեղ պահանջվում է մուտքագրել մուտքանուն, գաղտնաբառ և PIN:

Հիշե’ք, որ ՄոբիԴրամ համակարգը պահանջում է PIN-ի մուտքագրում միայն ֆինանսական գործարքը հաստատելու ժամանակ։ Բոլոր այլ դեպպքերում PIN մուտքագրելու պահանջը հանդիսանում է խարդախություն: 

Տեղեկացնում ենք նաև, որ ՄոբիԴրամ կազմակերպության պաշտոնական կայքը տեղակայված է միայն mobidram.am և mobidram.mts.am հասցեներով։ Ցանկացած այլ հասցեներով տեղակայված կայքերը հանդիսանում են կեղծ և ՄոբիԴրամը պատասխանատվություն չի կրում դրանցում զետեղված տեղեկությունների համար։

Ֆինանսական խարդախության դեպքեր նկատելիս խնդրում ենք այդ մասին ընկերությանն անհապաղ տեղյակ պահել, ինչը թույլ կտա առավել համակարգված կերպով և հաճախորդների հետ համագործակցությամբ պայքարել այդ խարդախության դեմ:

Տեղեկացրե՛ք Ձեր ընկերներին: