Ունե՞ք հարցեր

Նորություններ

Բանկային քարտի կցում ՄոբիԴրամի հաշվին

Դկտ 08, 2017
Ուրախ ենք տեղեկացնել, որ այսուհետ Դուք կարող եք կցել Ձեր բանկային քարտերը Ձեր ՄոբիԴրամի հաշվին և կատարել ակնթարթային և ապահով գործարքներ ՄոբիԴրամ ելեկտրոնային դրամապանակի միջոցով: 

Կցելով բանկային քարտը ՄոբիԴրամի հաշվին՝ Դուք այլևս ստիպված չեք լինի համալրել ՄոբիԴրամի հաշիվը, մուտքագրել քարտի համարը և այլ անձնական տվյալներ՝ ՄոբիԴրամի միջոցով առցանց վճարումներ կատարելիս:
Եթե դուք փորձում եք կատարել վճարում, բայց չունեք բավարար գումար ձեր ՄոբիԴրամի հաշվին, ապա Դուք հեշտությամբ կարող եք կատարել գործարքը՝ որպես վճարման միջոց ընտրելով կցված քարտերից մեկը: