Ունե՞ք հարցեր

Նորություններ

ՄոբիԴրամ Բիզնես հավելվածն արդեն հասանելի է

Մրտ 19, 2018
Ուրախ ենք տեղեկացնել, որ ՄոբիԴրամ Բիզնես բջջային հավելվածն արդեն հասանելի է Android և iOS մարքեթներում:

ՄոբիԴրամ Բիզնես-ը առաջարկում է ամենադյուրին և ամենաարագ ճանապարհը վճարումներ ընդունելու համար՝ առանց որևէ լրացուցիչ սարքավորման անհրաժեշտության: Պարզապես ստորագրեք համագործակցության պայմանագիր ՄոբիԴրամ ՓԲԸ-ի հետ, ներբեռնեք ՄոբիԴրամ Բիզնես հավելվածը Ձեր հեռախոսին կամ պլանշետին, մուտք գործեք համակարգ և ստացեք վճարումներ՝ կատարված վճարումների մասին ակնթարթային հաստատումով:   

Ավելին՝ օգտագործելով հավելվածում առկա QR Reader-ը, հաշիվ ստեղծելու գործընթացը կկազմի հաշված վայրկյաններ: 

Ծառայությունն անվճար է 6 ամսվա ընթացքում՝ սկսած պայմանագրի կնքման պահից: 
Մանրամասների համար խնդրում ենք զանգահարել 098 600809: