Ունե՞ք հարցեր

Նորություններ

Հաճելի անակնկալ Գլոբբինգից և ՄոբիԴրամից

Նյմ 09, 2018

Վայելի՛ր անմոռանալի Black Friday ՄոբիԴրամի և Գլոբբինգի հետ միասին և ստացի՛ր հաջորդ ծանրոցն անվճար:

Կատարի՛ր շահավետ գնումներ արտասահմանյան հանրահայտ խանութներից Գլոբբինգի օգնությամբ, վճարի՛ր առաքման գումարը ՄոբիԴրամ հավելվածի միջոցով 10.11.-31.12.2018 ժամանակահատվածում և ստացի՛ր քո հաջորդ ծանրոցն անվճար:*

Ինչպե՞ս օգտվել

  • Գրանցվի՛ր Գլոբբինգում
  • Գրանցվի՛ր ՄոբիԴրամում
  • Նույնականացրո՛ւ ՄոբիԴրամի հաշիվը բանկային քարտի միջոցով և կցի՛ր բանկային քարտը ՄոբիԴրամի հաշվին
  • Համալրի՛ր Գլոբբինգի հաշիվը ՄոբիԴրամ հավելվածի միջոցով
  • Ստացի՛ր 4000 դրամ բոնուս քո Գլոբբինգի հաշվին

 

 

*10.11.-31.12.2018 ժամանակահատվածում ՄոբիԴրամ հավելվածի միջոցով Գլոբբինգի հաշիվը ցանկացած գումարով համալրելու դեպքում դու կստանաս բոնուս. քո Գլոբբինգի հաշիվը կհամալրվի 4000 դրամով՝ վճարումը կատարելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում:

Յուրաքանչյուր Գլոբբինգի հաշվին նվերը տրամադրվում է միայն մեկ անգամ՝ անկախ համալրումների քանակից և չափից: Բոնուսի տրամադրման համար դիտարկվում է յուրաքանչյուր ՄոբիԴրամի հաշվից կատարած Գլոբբինգի որևէ հաշվի միայն առաջին համալրումը, որն արվել է 10.11.-31.12.2018 ժամանակահատվածում:

Խնդրում ենք նաև համոզվել, որ Ձեր ՄոբիԴրամի հաշվին կցված է Ձեր հանրային ծառայությունների համարանիշը /սոց. քարտի համարը (տե՛ս անձնական տվյալներ բաժինը): Եթե այն բացակայում է, խնդրում ենք տրամադրել տվյալները ուղարկելով հաղորդագրություն +374 98 600888 համարին (նաև Viber և Whatsapp) կամ էլ.նամակ՝ help@mobidram.am հասցեին ՝ Ձեր բոնուսն առանց ուշացումների ստանալու համար: