Ունե՞ք հարցեր

Դառնալ գործընկեր

Ծառայություններ մատուցող, ապրանքներ մատակարարող կամ աշխատանքներ կատարող իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը հնարավորություն ունեն դառնալՄոբիԴրամի գործընկեր: Դառնալով ՄոբիԴրամի գործընկեր` Դուք կկարողանաք բացառիկ հնարավորություն ընձեռել Ձեր հաճախորդներին` Ձեր կողմից մատուցվող ծառայությունների, կատարվող աշխատանքների կամ վաճառվող ապրանքների համար վճարել էլեկտրոնային փողով` օգտագործելով բջջային հեռախոսի և ինտերնետի լայն հնարավորությունները:

Կոմունալ և կապի ծառայություններ մատուցող ընկերությունների համար գործում են գործընկերության հատուկ պայմաններ, որոնց կարելի է ծանոթանալ` կապվելով ՄոբիԴրամ ընկերության հետ:

Մոբիդրամի գործընկերները հնարավորություն կստանան կառավարելու իրենց էլեկտրոնային հաշիվը առցանց*, ինչպես նաև կանխիկացնել գումարը ցանկացած պահի` փոխանցելով այն բանկային հաշվին:

Համագործակցության տարբերակների մասին առավել մանրամասն տեղեկությունների համար խնդրում ենք այցելել ՄոբիԴրամի գլխամասային գրասենյակ կամ կապվել ՄոբիԴրամ ընկերության հետ:


* Հասանելի չէ կոմունալ և կապի ծառայություններ մատուցող ընկերությունների համար:

 


Ռեզիդենտ իրավաբանական անձանց՝ որպես գործընկեր գրանցման համար ներկայացնելու ենթակա փաստաթղթերը


Ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց՝ որպես գործընկեր գրանցման համար ներկայացնելու ենթակա փաստաթղթերը