Ունե՞ք հարցեր

Պրեմիում

Ստանդարտ և Կլասիկ հաճախորդից Պրեմիում հաճախորդ դառնալու համար անհրաժեշտ է այցելել Երևանում և մարզերում գտնվող մեր 24 մասնաճյուղերից մեկը, ներկայացնել անձնագիր կամ նույնականացման քարտ և սոցիալական քարտ, ստորագրել էլեկտրոնային հաշիվ բացելու վերաբերյալ պայմանագիր և դառնալ «Պրեմիում» հաճախորդ: 


Պրեմիում հաճախորդ հնարավոր է դառնալ նաև առանց ՄոբիԴրամի մասնաճյուղերից որևէ մեկը ներկայանալու՝ նույնականացման կամ բանկային քարտի միջոցով:


ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները կարող են միանգամից գրանցվել որպես Պրեմիում հաճախորդներ առանց նախապես Ստանդարտ կամ Կլասիկ հաճախորդ դառնալու: 

Պրեմիում հաճախորդներին հասանելի են հետևյալ ծառայությունները՝ 
  • Կոմունալ, բջջային և ինտերնետ ծառայությունների դիմաց վճարումներ
  • Մուտքային տեղական և միջազգային դրամական փոխանցումներ
  • Բյուջետային վճարումներ
  • Առցանց վճարումներ
  • Ներքին փոխանցումներ ՄոբիԴրամի էլեկտրոնային հաշիվների միջև
  • Բանկային փոխանցումներ
  • Հաշվի համալրում  Վիզա/Մաստերքարտ/Մաեստրոքարտ քարտերի միջոցով
  • Գումարի կանխիկացում ՄոբիԴրամի էլեկտրոնային հաշվից