Ունե՞ք հարցեր

Առցանց գրանցում

Գրանցվեք որպես Ստանդարտ հաճախորդ https://www.login.mobidram.am կայքում Ձեր բջջային հեռախոսի կամ էլ. հասցեի միջոցով:

  • Գրանցվելու համար անհրաժեշտ է լրացնել պարտադիր դաշտերը և սեղմել Շարունակել կոճակը
    • Բջջային հեռախոսի միջոցով գրանցվելիս Դուք կստանաք SMS կոդ: Մուտքագրեք այն համապատասխան դաշտում և սեղմեք Շարունակել կոճակը:
    • Էլ. հասցեի միջոցով գրանցվելիս Դուք կստանաք հաստատող նամակ նշված էլ. հասցեին: Հետևեք նամակի մեջ նշված հղմանը: 
  • Սահմանեք Ձեր գաղտնաբառը և սեղմեք Շարունակել կոճակը: Գաղտնաբառն անհրաժեշտ կլինի https://login.mobidram.am կայքում Ձեր անձնական էջ մուտք գործելու համար:
  • Մուտքագրեք Ձեր անձնական տվյալները և սահմանեք գաղտնի կոդ: Հիշեք Ձեր գաղտնի կոդը: Այն անհրաժեշտ կլինի հաճախորդների սպասրկան և աջակցման կենտրոն զանգահարելիս` Ձեր հարցերի պատասխանը ստանալու համար: Անձնական տվյալները պետք է մուտքագրված լինեն ճիշտ` հետագայում Ձեզ որպես Պրեմիում հաճախորդ գրանցելու համար: Հաստատեք Ձեր մուտքագրած տվյալները՝ սեղմելով Շարունակել:
  • Ձեր PIN կոդը կցուցադրվի էկրանին: Խնդրում ենք հիշել այն և պահել գաղտնի: PIN կոդն անհրաժեշտ է ֆինանսական գործարքները հաստատելու համար: Սեղմելով Ավարտել` Դուք մուտք կգործեք Ձեր անձնական էջ: 
  • Գրանցվելուն պես Դուք կստանաք 12 նիշանոց հաշվի համար, որը Ձեր էլ. հասցեի հետ մեկ տեղ կարող եք օգտագործել որպես լոգին Ձեր անձնական էջ մուտք գործելու համար: 
Շնորհավորում ենք: Այժմ Դուք գրանցվել եք որպես Ստանդարտ հաճախորդ: Այսուհետ Դուք կարող եք կատարել կոմունալ վճարումներ և ստանալ դրամական փոխանցումներ: