Բանկեր
Գործընկեր-բանկեր
ՄոբիԴրամի հաշիվները կարող են համալրվել Կոնվերս Բանկի մասնաճյուղերում:
Այցելե՛ք նշված բանկի մասնաճյուղերից մեկը, տրամադրե՛ք համապատասխան հաշվի համարը կամ նրա նույնականացուցիչներից մեկը (բջջային հեռախոսահամար կամ էլ. հասցե) և գումարը բանկի աշխատակցին և հաշվի համալրումը կկատարվի հաշված վայրկյանների ընթացքում: Հաշվի սեփականատերը կստանա համալրման հաստատումը SMS կամ էլ. հաղորդագրության միջոցով:
Միջնորդավճարը սահմանվում է համապատասխան բանկի կողմից:
Բանկային փոխանցումներ
ՄոբիԴրամի հաշիվները հնարավոր է համալրել սովորական բանկային փոխանցման միջոցով՝ այցելելով Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ցանկացած առևտրային բանկ և փոխանցելով գումարը ներքոհիշյալ հաշվին: Փոխանցումը կատարելիս անհրաժեշտ է Նշումներ դաշտում նշել ՄոբիԴրամի հաշվի համարը կամ հաշվի նույնականացուցիչներից մեկը՝ բջջային հեռախոսահամարը կամ էլ. հասցեն:
Բանկ | Հաշիվ |
Կոնվերս Բանկ | 1930040280000100 |