QR Banner

Վճարումներ «JustQR» համակարգի միջոցով

Այսուհետ ՄոբիԴրամ-ի «Պրեմիում» հաճախորդներն ունեն հիանալի հնարավորություն կատարել վճարումներ բազմաթիվ խանութներում և ժամանցի վայրերում անմիջապես իրենց սմարթֆոնից՝ ՄոբիԴրամ բջջային հավելվածի միջոցով, օգտագործելով «JustQR» նորարարական համակարգը: 

 «QR» կոդի միջոցով վճարումներ կատարելու առավելություններն են՝
  • ամբողջությամբ անհպում վճարում

  • գործարքն իրականացվում է iOS և Android համակարգերով աշխատող բոլոր սմարթֆոնների միջոցով

  • վճարումը կարելի է կատարել ՄոբիԴռամ-ի հաշվին կցված բանկային ցանկացած քարտից՝ ընդամենը մատնահետքի կամ PIN կոդի միջոցով

  • հնարավոր է օգտվել պարբերաբար իրականացվող cashback ակցիաներից՝ ստանալով վճարված գումարի որոշակի տոկոսի ակնթարթային վերադարձ ՄոբիԴրամի հաշվին
«QR» կոդի միջոցով վճարումներ հնարավոր է կատարել այն խանութներում և ժամանցի վայրերում, որտեղ տեղադրված են «INGENICO POS» տերմինալները և փակցված է «JustQR» նշանը:

Ինչպես է կատարվում «QR» կոդի միջոցով վճարումը

  1. Առաջին հերթին անհրաժեշտ է տեղեկացնել սպասարկող աշխատակցին, որ ցանկանում եք վճարել «POS» տերմինալի միջոցով և խնդրել ակտիվացնել «QR» կոդը «POS» տերմինալի վրա:

  2. Այնուհետև անհրաժեշտ է սեղմել «QR վճարումներ» կոճակը ՄոբիԴրամ բջջային հավելվածում և ուղղել սմարթֆոնի տեսախցիկը սպասարկող աշխատակցի ձեռքում գտնվող «POS» տերմինալի կողմից ստեղծված «QR» կոդի վրա:

  3. «QR» կոդը ընթերցելուց հետո ՄոբիԴրամ բջջային հավելվածում կհայտնվեն վճարման ենթակա տվյալները: Ստուգեք այդ տվյալները և սեղմեք «Վճարել» կոճակը: 

  4. Ընտրեք վճարման տարբերակը՜ ՄոբիԴրամ-ի հաշիվ կամ ՄոբիԴրամ-ին կցված որևէ բանկային քարտ և հաստատեք գործարքը մատնահետքի կամ PIN-ի միջոցով: 

  5. Գործարքի ավարտից հետո այն կարող եք տեսնել ՄոբիԴրամ-ի «Գործարքների պատմություն»
    հատվածում: 

Ստորև ներկայացված է գործընկերների ցանկը, որտեղ Դուք կարող եք վճարել «JustQR» համակարգի միջոցով:



Ժամացույցներ, զարդեր և աքսեսուարներ
Թխվածքներ և քաղցրավենիք
Բժշկական կենտրոններ
Արագ սնունդ
Ակումբներ
Ավտոպահեստամասեր
Բենզալցակայաններ
Գեղեցկության սրահներ
Գրքեր և գրենական պիտույքներ
Դեղատներ
Խաղալիքների խանութներ
Տնտեսական ապրանքներ
Սրճարաններ
Սպորտային ապրանքների խանութներ
Ռեստորաններ
Մթերային խանութներ
Կոսմետիկա
Հագուստի խանութներ
Հեծանիվների վաճառք
Ջահեր, լույսեր
Գործիքների վաճառք
Էլեկտրատեխնիկայի խանութներ