vivus_arm

Միկրովարկեր vivus.am-ից

ՄոբիԴրամի Պրեմիում* հաճախորդները կարող են դիմել 10,000 ՀՀ դրամից մինչև 95,000 ՀՀ դրամի չափով միկրովարկ ստանալու համար՝ ցանկացած պահի, շաբաթը յոթ օր, օրը 24 ժամ: 
Վարկի հաստատման դեպքում գումարն անմիջապես փոխանցվում է ՄոբիԴրամի համապատասխան հաշվին: 
 
Սպասարկման տոկոսադրույքը կազմում է 9-17%՝ ելնելով հաճախորդի վարկային գնահատականից:
Վարկի տարեկան անվանական տոկոսադրույքը կազմում է 24%**:

Դիմեք հիմա և պարզեք, թե որքան է կազմում Ձեր տոկոսադրույքը:

Կարևոր՝ Նոր հաճախորդներին վարկը տրամադրվում է անտոկոս 30 օր ժամկետով:


Ինչպե ՞ս դիմել վարկի համար


Vivus.am վարկի համար հնարավոր է դիմել ՄոբիԴրամի բջջային հավելվածի և անձնական վեբ կայքի միջոցով: Մուտք գործեք Ձեր անձնական էջ, ընտրեք Հաշվի համալրում կամ Ստանալ վարկ բաժինը, այնուհետև ընտրեք Vivus.am և սեղմեք Դիմել կոճակը: 

ՄոբիԴրամի հաճախորդները, վարկի դիմելիս, պետք է հանդիսանան ՀՀ ռեզիդենտ և անցած լինեն նույնականացման գործընթացը ՄոբիԴրամում՝ ներկայացնելով ID քարտը կամ անձնագիրը և հանրային ծառայությունների համարանիշը (սոց. քարտի համարը): Եթե այդ տվյալներից որևէ մեկը առկա չէ ՄոբիԴրամի համակարգում, ապա հաճախորդը ստանում է համապատասխան հաղորդագրություն և նրան առաջարկվում է ներքոհիշյալ տարբերակներից որևէ մեկը՝

  • այցելել ՄոբիԴրամի մասնաճյուղ և ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերը
  • օգտվել Նույնականացումը տեղում անվճար ծառայությունից: Այդ դեպքում ՄոբիԴրամի աշխատակիցը մեկ աշխատանքային օրվա ընթացքում կապ է հաստատում հաճախորդի հետ, պայմանավորվում հանդիպման համար և ավարտում նույնականացման գործընթացը` հաճախորդի համար հարմար վայրում:  
Նույնականացման գործընթացն ավարտելուն պես հաճախորդը կարող է դիմել Vivus.am-ի ակնթարթային վարկի համար: 

* Vivus.am-ից վարկ ստանալու համար ՄոբիԴրամի համապատասխան հաշվին պետք է կցված լինեն նույնականացուցիչները՝ (բջջային հեռախոսահամարը և էլ. փոստի հասցեն:

** Մանրամասների համար այցելեք Vivus.am և Գուդկրեդիտt ՈւՎԿ կայքերը կամ զանգահարեք 098 900100 հեռախոսահամարով երկուշաբթիից ուրբաթ օրերին, ժամը՝ 09:00-21:00-ը: 
*** Վարկը տրամադրվում է Գուդկրեդիտ ՈւՎԿ-ի կողմից: