Կանխիկացում

Դուք համալրել եք Ձեր հաշիվը կամ ստացել եք գումար և հիմա ցանկանում եք կանխիկացնել այն Ձեր բարեկամի կամ Ձեզ համար: Ոչ մի խնդիր: Դուք կարող եք հեշտությամբ կանխիկացնել պահանջվող գումարը ՄոբիԴրամի Ձեր էլեկտրոնային հաշվից:
Պարզապես հետևե՛ք ներքոհիշյալ հրահանգներին.

  • Ուղարկե՛ք Ձեր նախընտրած գումարի կանխիկացման հրահանգ բջջային հավելվածի կամ անձնական կայք-էջի միջոցով:
  • Ստացե՛ք Ձեր գաղտնի կոդը,
  • Ներկայացրե՛ք այն և Ձեր անձնագիրը կամ նույնականացման քարտը ՄոբիԴրամի կամ Կոնվերս Բանկի  մասնաճյուղերում` նշելով ՄոբիԴրամի կանխիկացում, 
  • Ստացե՛ք Ձեր կանխիկ գումարը:

Գործարքի ավարտվելուն պես Դուք կստանաք հաստատող SMS կամ էլ. հաղորդագրություն:


    Ծառայության դիմաց գանձվող միջնորդավճարը կազմում է 0.5%:
    Մեկ ամսվա ընթացքում կանխիկացվող առավելագույն գումարը կազմում է 2,000,000 ՀՀ դրամ



    Կանխիկ
    անցում մեկ այլ անձի համար

    Դուք կարող եք ՄոբիԴրամի Ձեր հաշվից գումար կանխիկացնել այլ անձի համար: Կատարեք Ձեր նախընտրած գումարի փոխանցման հրահանգ բջջային հավելվածի կամ անձնական կայք-էջի միջոցով՝ Ձեր անվան փոխարեն նշելով ստացողի անունը և ազգանունը:

    Ստացողը պետք է ներկայացնի կանխիկացման գաղտնի կոդը և իր անձնագիրը կամ նույնականացման քարտը ՄոբիԴրամի կամ Կոնվերս Բանկի  մասնաճյուղերում` նշելով ՄոբիԴրամի կանխիկացում, և ստանա իր կանխիկ գումարը:  
    Գործարքի ավարտվելուն պես Դուք կստանաք հաստատող SMS կամ էլ. հաղորդագրություն:  


    Ծառայության դիմաց գանձվող միջնորդավճարը կազմում է 0.5%:
    Մեկ ամսվա ընթացքում կանխիկացվող առավելագույն գումարը կազմում է 2,000,000 ՀՀ դրամ: 

     



    Բջջային հավելվածով


    Առցանց