Քարտային հաշիվների համալրում
ԱրՔա ինչպես նաև որոշ ՀՀ բանկերի կողմից տրամադրված Վիզա, Մաստեր և Մաեստրո քարտերի հաշիվները կարող եք համալրել ՄոբիԴրամի մասնաճյուղերում հաշված րոպեների ընթացքում:
Քարտային հաշիվը լիցքավորելու համար անհրաժեշտ է նշել համալրվող քարտի վրա դաջված 16 նիշանոց թիվը և քարտապանի անունը և ազգանունը:
Ծառայության միջնորդավճարը կազմում է 0.2 %, նվազագույնը` 200 դրամ:
BIGLEMON Հաշվի համալրում
ՄոբիԴրամի մասնաճյուղերում կարող եք համալրել Biglemon զեղչային համակարգում Ձեր անձնական հաշիվը:
Համալրելու համար հարկավոր է նշել հաճախորդի անունը, ազգանունը և նույնականացուցիչներից մեկը` հեռախոսահամարը, որը նշված է զեղչային համակարգում, էլ. փոստի հասցեն, կամ հաշվի համարը Biglemon համակարգում:
Ծառայությունը մատուցվում է առանց միջնորդավճարի:
Սխալների ուղղումը կատարվում է համաձայն ընկերության սխալների ուղղման կանոնակարգի։