Ուրախ ենք ներկայացնել ՄոբիԴրամի ևս մեկ չափազանց հարմարավետ ծառայություն:
Այժմ ՄոբիԴրամի «Պրեմիում» հաճախորդները հնարավորություն ունեն «Առեքսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ընկերության տեխնիկական աջակցությամբ աշխարհի ցանկացած` տեղական կամ արտասահմանյան բանկի կողմից թողարկված MasterCard, Visa և Maestro միջազգային քարտերից համալրել ՄոբիԴրամի իրենց անձնական հաշիվը և օգտագործել միջոցները ՄոբիԴրամի ծառայություններից օգտվելու համար:
Միջազգային քարտերով համալրման ամսական առավելագույն գումարը կազմում է 400 000 ՀՀ դրամ (առավելագույնը 200 000 ՀՀ դրամ՝ մեկ փոխանցման ընթացքում): Կանխիկացման յուրաքանչյուր գործարքի առավելագույն գումարը 200 000 ՀՀ դրամ է (կանխիկացման դիմաց գանձվող գումարի հետ միասին):
Համալրման համար վճարը կազմում է 2,5%*: Կանխիկացման համար վճարը, ինչպես և նախկինում, կազմում է 0,5% (նվազագույն գումարը՝ 30 դրամ)**:
* Գանձվում է համալրումն իրականացնողի հաշվից:
** Գանձվում է կանխիկացումը նախաձեռնողի հաշվից: