Ունե՞ք հարցեր

Նորություններ

Համալրեք անձնական հաշիվը ՄոբիԴրամի՝ առևտրային բանկերում գործող հաշիվների միջոցով

Ապր 13, 2013

Ուրախ ենք տեղեկացնել, որ այժմ ՄոբիԴրամի հաճախորդները կարող են համալրել իրենց անձնական հաշիվները՝ փոխանցելով գումարը ՄոբիԴրամի թե «Կոնվերսբանկում» և թե «ՎՏԲ-Հայաստան», «Արարատբանկ» և «Առէքսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» բանկերում գործող հաշիվների վրա:

Դրա համար բավական է այցելել այս բանկերից մեկի մասնաճյուղ, ներկայացնել ՄոբիԴրամի անձնական հաշիվը կամ դրա նույնականացուցիչը (էլեկտրոնային փոստի հասցեն կամ բջջային հեռախոսահամարը), ինչպես նաև հաշվի սեփականատիրոջ անունը և ազգանունը, և փոխանցել համապատասխան գումարը այդ բանկում ՄոբիԴրամի համապատասխան հաշվին:

ՄոբիԴրամի դրամային հաշիվները

Բանկ

Դրամային հաշիվ

«ՎՏԲ-Հայաստան»

16062001322900

«Արարատբանկ»

1510019050830100

«Առէքսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ»

2380027704080100

«Կոնվերսբանկ»

1930040280000100

Հայաստանում գործող առևտրային բանկերում հաշվի լիցքավորման ծառայության դիմաց վճարը գանձվում է տվյալ բանկի կողմից հաստատված սակագներով: