Ունե՞ք հարցեր

Նորություններ

Դարձեք ՄոբիԴրամի հաճախորդ՝ անմիջապես Ձեր բջջայինից

Հնս 19, 2013

Այժմ ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները կարող են հեշտությամբ դառնալ ՄոբիԴրամի «Ստանդարտ» հաճախորդ՝ հաշված րոպեների ընթացքում: Պարզապես հավաքեք *444# Ձեր բջջային հեռախոսից, ընտրեք «Գրանցվել» մենյուն և հետևեք հեռախոսի էկրանին հայտնվող հրահանգներին:

Գրանցվելիս Ձեզ անհրաժեշտ կլինի մուտքագրել Ձեր անունը, ազգանունը և ծննդյան ամսաթիվը (ծննդյան ամսաթիվն անհրաժեշտ է մուտքագրել օր/ամիս/տարի ձևաչափով: Օրինակ՝ եթե ծնվել եք 1979 թվականի հունիսի 30-ին, մուտքագրված ամսաթիվը պետք է ունենա հետևյալ տեսքը՝ 30061979): Բացի այդ, հաճախորդը պետք է ստեղծի 6-ից 12 նիշից կազմված գաղտնաբառ: Այն անհրաժեշտ է PIN կոդը մոռանալու կամ կորցնելու պարագայում ՄոբիԴրամի զանգերի կենտրոնի միջոցով կամ մասնաճյուղերում վերականգնելու համար:

Գրանցվելուց հետո Դուք կստանաք հաշվի համար (որը, Ձեր բջջային հեռախոսահամարին զուգահեռ, կծառայի որպես ՄոբիԴրամի Ձեր հաշվի նույնականացուցիչ) և PIN կոդ, որն անհրաժեշտ է ֆինանսական գործարքներ իրականացնելու համար:

USSD մենյուի միջոցով գրանցված հաճախորդները հնարավորություն ունեն մենյուի «Կարգավորումներ» բաժնում ստացված ժամանակավոր գաղտնաբառի միջոցով իրենց հաշվից օգտվել նաև առցանց տարբերակով:

ՄոբիԴրամ վճարային համակարգը հայաստանյան շուկայում բջջային և առցանց ֆինանսական ծառայություն է, որը թույլ է տալիս արագ և առանց ավելորդ ջանքերի կատարել դրամական փոխանցումներ և վճարումներ՝ բջջայինից և առցանց: