Ունե՞ք հարցեր

Նորություններ

Դարձեք «Պրեմիում» հաճախորդ և օգտվեք ՄոբիԴրամի բազմաթիվ ծառայություններից

Հլս 01, 2013

Այսուհետև բջջայինի միջոցով գրանցված «Ստանդարտ» հաճախորդները կարող են հեշտությամբ դառնալ ՄոբիԴրամի «Պրեմիում» հաճախորդ՝ անկախ նրանից գրանցված հեռախոսահամարի սեփականատերն են թե՝ ոչ:

Այցելեք ՄոբիԴրամի մասնաճյուղերից մեկը և ներկայացրեք անձը հաստատող փաստաթուղթը: Միակ անհրաժեշտ նախապայմանն այն է, որ բջջայինի միջոցով գրանցվելու ժամանակ մուտքագրած անձնական տվյալները համապատասխանեն Ձեր ներկայացրած անձը հաստատող փաստաթղթի տվյալներին և Ձեր բջջային հեռախոսահամարի քարտը, որի միջոցով գրանցվել եք որպես ՄոբիԴրամի «Ստանդարտ» հաճախորդ, լինի Ձեզ մոտ:

Դարձեք ՄոբիԴրամի «Պրեմիում» հաճախորդ և օգտվեք մեր շարունակաբար ավելացող ծառայություններից: