ՄոբիԴրամ համակարգը ներկայացնում է նոր ծառայություն:
Այսուհետև ArCa, ինչպես նաև հայաստանյան մի շարք բանկերի կողմից տրամադրված Visa, Master և Maestro քարտերի հաշիվները կարելի է համալրել ՄոբիԴրամի բոլոր մասնաճյուղերում՝ ընդամենը մի քանի րոպեում:
Հաշվի համալրում կատարելու համար հարկավոր է միայն նշել համալրվող ArCa քարտի վրա գրված 16 նիշ ունեցող թիվը, քարտապանի անունը և ազգանունը: Ծառայության միջնորդավճարը կազմում է 0,8 % (նվազագույն գումարը` 200 ՀՀ դրամ):