Ուրախ ենք տեղեկացնել, որ այժմ ՎիվաՍել-ՄՏՍ-ի բոլոր բաժանորդները կարող են հեշտությամբ դառնալ ՄոբիԴրամի «Ստանդարտ» հաճախորդ՝ հաշված վայրկյանների ընթացքում:
Պարզապես հավաքեք *444# Ձեր բջջային հեռախոսից, ընտրեք «Գրանցվել» մենյուն և Դուք արդեն ՄոբիԴրամի հաճախորդ եք:
Գրանցվելուց հետո Դուք կստանաք ունիկալ հաշվի համար և գաղտնի կոդ, որն անհրաժեշտ կլինի PIN կոդի վերաթողարկման համար: Գրանցման ավարտին Դուք կստանաք նաև քառանիշ PIN կոդ, որն անհրաժեշտ է ֆինանսական գործարքներ իրականացնելու համար:
USSD մենյուի միջոցով գրանցված հաճախորդները հնարավորություն ունեն մենյուի «Կարգավորումներ» բաժնում ստացված ժամանակավոր գաղտնաբառի միջոցով իրենց հաշվից օգտվել նաև առցանց տարբերակով`https://cabinet.mobidram.am/:
Վայելեք նոր սերնդի նորարարական ֆինանսական լուծումները: