ՄոբիԴրամը ներկայացնում է հերթական նորությունները:
Այսուհետև www.estate.am կայքում հայտարարություն տեղադրելու համար կարող եք վճարել ՄոբիԴրամի Ձեր անձնական հաշվից: Հայտարարություն տեղադրելիս որպես վճարման տարբերակ հարկավոր է ընտրել ՄոբիԴրամը և կատարել վճարում:
Այսուհետև կարող եք նաև ներդրում կատարել «Լույս» կրթական հիմնադրամում` գումարը փոխանցելով ՄոբիԴրամի Ձեր անձնական հաշվից: «Լույս» կրթական հիմնադրամին գումար նվիրաբերելու համար հարկավոր է www.luys.am կայքից ընտրել «Ներդրում» մենյուն, ընտրել ՄոբիԴրամը որպես վճարման տարբերակ և լրացնել պահանջվող դաշտերը:
ՄոբիԴրամի շնորհիվ այժմ նաև կարելի է վճարել www.abcdomain.am–ի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց` օգտագործելով ՄոբիԴրամի Ձեր անձնական հաշիվը: www.abcdomain.am-ի կողմից մատուցվող այլ ծառայությունների դիմաց վճարելու համար որպես վճարման տարբերակ հարկավոր է ընտրել ՄոբիԴրամը և կատարել վճարում:
Ծառայությունները մատուցվում են առանց միջնորդավճարի: Ծառայությունները հասանելի են ՄոբիԴրամի «Պրեմիում» հաճախորդներին: