Ունե՞ք հարցեր

Նորություններ

ՄոբիԴրամի անձնական հաշվի համալրումը «Ինտերէքսպրես» ռուսաստանյան վճարային տերմինալների միջոցով

Դկտ 25, 2013

Ուրախ ենք տեղեկացնել, որ այսուհետև ՄոբիԴրամի ցանկացած հաշիվ հնարավոր է համալրել «Ինտերքսպրես»-ի շուրջ 350 վճարային տերմինալների միջոցով, որոնք գտնվում են  Մոսկվայում և Ռուսաստանի այլ քաղաքներում:

Այս ծառայության միջոցով Դուք կարող եք ակնթարթորեն ստանալ միկրո փոխանցումներ Ռուսաստանից Ձեր ՄոբիԴրամ էլեկտրոնային հաշվին, և օգտագործել ստացված դրամական միջոցները ՄոբիԴրամի կողմից առաջարկվող բազմատեսակ ծառայություններից (կանխիկացում, կոմունալ վճարումներ, առցանց վճարումներ, փոխանցումներ և այլն) օգտվելու համար:

«Ինտերէքսպրես» վճարային տերմինալների հասցեները կարող եք գտնել այստեղ:

Հաշվի համալրման համար հարկավոր է վճարային տերմինալի մենյուից մուտք գործել “Արտասահմանյան օպերատորներ” բաժինը, այնուհետև՝ “Էլեկտրոնային դրամապանակներ”  ենթաբաժինը, ընտրել “ՄոբիԴրամ”-ը , մուտքագրել ստացողի հեռախոսահամարը* առանց զրոյի, մուտքագրել գումարը և հաստատել գործարքը: Հաշվետերը կստանա հաշվի լիցքավորման վերաբերյալ ծանուցում՝ վայրկյանների ընթացքում:

Ծառայության միջնորդավճարը 3% է, որը գանձվում է համալրողից:

Յուրաքանչյուր համալրման նվազագույն գումարը 50, իսկ առավելագույնը` 10 000 ռուսական ռուբլի է:

«Ինտերքսպրես» վճարային տերմինալների միջոցով համալրման առավելագույն գումարը կազմում է.

  • Մեկ օրվա ընթացքում` 200 000 ՀՀ դրամ,
  • Մեկ ամսվա ընթացքում` 400 000 ՀՀ դրամ,
  • Մեկ տարվա ընթացքում` 1 200 000 ՀՀ դրամ

*Հաշվի համալրումը տեղի կունենա, եթե նշված հեռախոսահամարը գրանցված է ՄոբիԴրամ վճարային համակարգում որպես հաշվի նույնականացուցիչ: