Ունե՞ք հարցեր

Նորություններ

Նոր ծառայություններ ՄոբիԴրամում

Դկտ 25, 2013

Առցանց վճարումներ բազմաթիվ կայքերով

Ուրախ ենք տեղեկացնել, որ ՄոբիԴրամի և արտասահմանյան «Իքսոլլա» ընկերության համագործակցության արդյունքում ՄոբիԴրամի Ձեր անձնական հաշվից կարող եք վճարել ավելի քան 140 կայքերում`www.odnoklassniki.ru, www.mail.ru, www.vkontakte.ru և այլն, ներկայացված տարատեսակ ծառայությունների դիմաց: 

Վճարելու համար անհրաժեշտ է նշել ծառայությունը, որպես վճարման միջոց ընտրել «Իքսոլլա», այնուհետև ցուցակից ընտրել ՄոբիԴրամ, շարունակելով քայլերը, մուտք գործել ՄոբիԴրամ համակարգում Ձեր անձնական էջ, մուտքագրել PIN կոդը և ավարտել վճարումը:  

Ծառայությունների ընդլայնված ցանկը կարող եք գտնել` այցելելով https://secure.xsolla.com/

Ծառայությունը մատուցվում է առանց միջնորդավճարի: Ծառայությունը դեռևս հասանելի է միայն ՄոբիԴրամի Պրեմիում հաճախորդներին: 

Առցանց վճարումներ www.4car.am -ից

Այսուհետ Ոստիկանության վարչական տույժերի դիմաց վճարումներ կարող եք կատարել www.4car.am կայքից` օգտագործելով ՄոբիԴրամի Ձեր անձնական հաշվը:

Ոստիկանության վարչական տույժերի դիմաց www.4car.am  կայքից վճարելու համար որպես վճարման տարբերակ հարկավոր է ընտրել ՄոբիԴրամը և կատարել վճարում: 

Ծառայության միջնորդավճարը կազմում է 200 դրամ: Ծառայությունը դեռևս հասանելի է միայն ՄոբիԴրամի Պրեմիում հաճախորդներին: