Ուրախ ենք տեղեկացնել, որ այսուհետև «Տանդեմ» վճարային տերմինալների միջոցով ՄոբիԴրամի անձնական հաշվի համալրումը կկատարվի առանց միջնորդավճարի:
Հաշվի համալրման համար հարկավոր է վճարային տերմինալի գլխավոր մենյուից նշել ՄոբիԴրամ համակարգը, նշել ստացողի հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն կամ հաշվի համարը, մուտքագրել գումարը և հաստատել գործարքը: Հաշվետերը կստանա հաշվի լիցքավորման վերաբերյալ ծանուցում՝ վայրկյանների ընթացքում: