Ուրախ ենք տեղեկացնել, որ այսուհետև ՄոբիԴրամի մասնաճյուղերում կարող եք նաև վճարել գույքահարկ, հողի հարկ և կատարել աղբահանության համար վճարում:
Վճարելիս անհրաժեշտ է նշել միայն սեփականատիրոջ անձնագրի սերիան, համարը ինչպես նաև անունը և ազգանունը:
Գույքահարկի, հողի հարկի և աղբահանության վճարումներ կատարելիս հարկավոր է նաև տրամադրել սոցիալական քարտի համարը:
Ծառայության միջնորդավճարը կազմում է 200 դրամ մինչև 100 000 դրամ վճարումների դեպքում: 100 001 դրամից բարձր վճարումների դեպքում` ըստ ընկերության սահմանված միջնորդավճարների: