Վճարային տերմինալների միջոցով հնարավոր է վճարել բջջային կապի ծառայությունների դիմաց: Միաժամանակ սպասարկման կենտրոններ այցելողները կարող են կատարել կոմունալ վճարումներ, վճարել արբանյակային և կաբելային հեռուստատեսության և ինտերնետ ծառայությունների դիմաց, ինչպես նաև համալրել ՄոբիԴրամ բջջային դրամապանակը: Մատուցվող ծառայությունների ցանկն անընդմեջ ընդլայնվում է: ՄոբիԴրամի բոլոր տերմինալները հագեցած են սենսորային էկրանով և պարզ ինտերֆեյսով, որը թույլ է տալիս հաճախորդներին օգտվել մատուցվող ծառայություններից՝ առանց լրացուցիչ գիտելիքներ ու հմտություններ ունենալու: |