Ունե՞ք հարցեր

Նորություններ

Նոր համագործակցություն՝ ՄոբիԴրամի և Skrill-ի միջև

Հլս 28, 2015
MobiDram-Skrill-parnership

Ուրախ ենք տեղեկացնել ՄոբիԴրամ և Skrill ընկերությունների միջև համագործակցության մեկնարկի մասին: Skrill-ը հանդիսանում է էլեկրոնային վճարումների ոլորտում առաջատար ընկերություններից մեկը աշխարհում: Համագործակցության արդյունքում հաճախորդները հնարավորություն կունենան  ակնթարթորեն գումար փոխանցել Skrill հաշվից դեպի ՄոբիԴրամի հաշիվ:  

 

Դուք գումար ե՞ք ստացել Ձեր Skrill հաշվին և չգիտեք ինչպես կանխիկացնել այն: Կամ Դուք փնտրում ե՞ք արտերկրից փոխանցում ստանալու ամենադյուրին տարբերակը: 


Մենք ունենք Ձեր հարցերի պատասխանը: 
Այսուհետ Դուք կարող եք ակնթարթորեն գումար փոխանցել Ձեր Skrill հաշվից դեպի Ձեր ՄոբիԴրամ դրամապանակը: Միջազգային փոխանցումներն երբեք այդքան դյուրին չեն եղել, ինչպես Skrill-ի և ՄոբիԴրամի հետ:

 

Ներկայացնում ենք Ձեզ ծառայությունից օգտվելու երկու տարբերակ՝ 

  1. Խնդրե՛ք Ձեր ընկերներին և մտերիմներին գումար փոխանցել իրենց Skrill հաշվից Ձեր ՄոբիԴրամ դրամապանակին:
  2. Կցե՛ք Ձեր ՄոբիԴրամ դրամապանակը Ձեր Skrill հաշվին և կանխիկացրե՛ք գումարը կամ կատարե՛ք վճարումներ ՄոբիԴրամի միջոցով: 

 

Միջնորդավճարների հաշվարկը նույնպես շատ պարզ Է: Դուք միշտ գիտեք որքան եք ուղարկում և որքան ստանում:


ՄոբիԴրամը համագործակցում է Սքրիլ էլեկտրոնային վճարային համակարգի հետ «ՀոմՍենդ» միջազգային համակարգում մասնակցության միջոցով[1]:

Գումարը Ձեր ՄոբիԴրամի հաշվին փոխանցվելուն պես, Դուք կստանաք SMS հաղորդագրություն:

Կանխիկացնել գումարը կարող եք ՄոբիԴրամի մասնաճյուղերից մեկում:

 

Փորձե՛ք արտերկրից գումար ստանալու այս նոր տարբերակը: 


[1] ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2013 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ 217 Ա որոշում: