Հարգելի հաճախորդներ, ուրախ ենք տեղեկացնել, որ այսուհետ Ստանդարտ եւ Կլասիկ տեսակի հաճախորդները հնարավորություն ունեն դառնալու Պրեմիում հաճախորդ առանց ՄոբիԴրամի մասնաճյուղ ներկայանալու: Տվյալ փոփոխությունը հնարավոր կլինի իրականացնել նույնականացման քարտ ունեցող հաճախորդների համար:
Վերոնշյալ չնույնականացված հաճախորդներն իրենց անձնական տվյալներում կունենան Նույնականացում ID Card-ով ենթամենյու:
Նույնականացումն իրականացնելու համար անհրաժեշտ է.
- Նույնականացման քարտը (ID Card) միացնել ընթերցող սարքին,
- Նույնականացում ID Card-ով ենթամենյուից սեղմել Կարդալ տվյալները,
- Հաստատել ներկայացված տվյալները,
- Մուտքագրել Նույնականացման քարտի Pin ծածկագիրը,
- Հաստատել վերջնական ներկայացված տվյալները:
Վերոնշյալ կետերն իրականացնելուց հետո անհրաժեշտ է կրկին մուտք գործել ՄոբիԴրամի անձնական էջ: