 | Անհրաժե՞շտ է շտապ լիցքավորել ՄոբիԴրամի Ձեր հաշիվը, սակայն չկա հնարավորոթյուն կամ գուցե պարզապես
գումա՞ր է անհրաժեշտ: Մենք առաջարկում ենք լուծում:
ՄոբիԴրամի Պրեմիում հաճախորդները կարող են դիմել 5.000, 25.000 և 50.000 ՀՀ դրամի չափով միկրովարկ ստանալու համար ցանկացած պահի, շաբաթը յոթ օր, օրը 24 ժամ: ՄոբիԴրամ բջջային հավելվածում Միկրովարկեր բաժնում Ընթացիկ վարկեր կամ ՄոբիԴրամ կայքի անձնական էջում Վարկեր ենթաբաժին մուտք գործելով՝ հաճախորդը կարող է ընտրել վարկի |
նախընտրելի գումարը, ծանոթանալ ՍԵՖ-ի վարկավորման ընդհանուր դրույթներին և պայմաններին, սեղմել Դիմել կոճակը և րոպեների ընթացքում ստանալ վարկի տրամադրման հաստատումը SMS հաղորդագրության, էլ. հաղորդագրության կամ Մոբիդրամ անձնական էջի միջոցով:
Դիմումի հաստատումից հետո հաճախորդը պետք է ստուգի իր անհատական թերթիկում լրացված տվյալները և հաստատի այն՝ վարկը ստանալու համար:
Վարկի տրամադրման կամ մերժելու վերաբերյալ որոշումը կայացվում է ՍԷՖ ՈՒՎԿ-ի կողմից:
ՄոբիԴրամի Պրեմիում հաճախորդի էլեկրոնային հաշվին փոխանցված միկրովարկը հնարավոր է կանխիկացնել ՄոբիԴրամի 24 մասնաճյուղերից որևէ մեկում կամ օգտագործել կոմունալ, առցանց գնումներ, տուգանքներ վճարելու, կայանման, ինչպես նաև այլ անհրաժեշտ վճարումներ իրականացնելու համար:
Վարկի մարման առավելագույն ժամկետը մեկ տարի է: Վարկը մարելուց հետո հաճախորը կարող է դիմել նոր վարկի համար:
Մանրամասներն՝ այստեղ: