 | Ուրախ ենք տեղեկացնել ՄոբիԴրամ և Neteller ընկերությունների միջև համագործակցության մեկնարկի մասին:
Համագործակցության արդյունքում հաճախորդները հնարավորություն կունենան ակնթարթորեն գումար փոխանցել Neteller հաշվից դեպի ՄոբիԴրամի հաշիվ:
ՄոբիԴրամը համագործակցում է Neteller էլեկտրոնային վճարային համակարգի հետ «ՀոմՍենդ» միջազգային համակարգում մասնակցության միջոցով[1]: |
Գումարը Ձեր ՄոբիԴրամի հաշվին փոխանցվելուն պես, Դուք կստանաք SMS հաղորդագրություն:
Կանխիկացնել գումարը կարող եք ՄոբիԴրամի մասնաճյուղերից մեկում:
Փորձե՛ք արտերկրից գումար ստանալու այս նոր տարբերակը:
[1] ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2013 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ 217 Ա որոշում: