Ուրախ ենք տեղեկացնել, որ
ՄոբիԴրամ Բիզնես բջջային հավելվածն արդեն հասանելի է
Android և
iOS մարքեթներում:
ՄոբիԴրամ Բիզնես-ը առաջարկում է ամենադյուրին և ամենաարագ ճանապարհը վճարումներ ընդունելու համար՝ առանց որևէ լրացուցիչ սարքավորման անհրաժեշտության: Պարզապես ստորագրեք համագործակցության պայմանագիր ՄոբիԴրամ ՓԲԸ-ի հետ, ներբեռնեք ՄոբիԴրամ Բիզնես հավելվածը Ձեր հեռախոսին կամ պլանշետին, մուտք գործեք համակարգ և ստացեք վճարումներ՝ կատարված վճարումների մասին ակնթարթային հաստատումով:
Ավելին՝ օգտագործելով հավելվածում առկա QR Reader-ը, հաշիվ ստեղծելու գործընթացը կկազմի հաշված վայրկյաններ:
Ծառայությունն անվճար է 6 ամսվա ընթացքում՝ սկսած պայմանագրի կնքման պահից:
Մանրամասների համար խնդրում ենք զանգահարել 098 600809: