Ունե՞ք հարցեր

     կամ +374 94 297333

Նորություններ

Արագ վարկեր vivus.am-ից

Մյս 29, 2019

Ուրախ ենք տեղեկացնել, որ այսուհետ ՄոբիԴրամի հաճախորդները* օրվա ցանկացած պահի ՄոբիԴրամի դրամապանակի միջոցով կարող են դիմել Vivus.am («Գուդկրեդիտ» ՈւՎԿ ՓԲԸ-ի նվազագույն վճարմամբ սպառողական վարկ) 10,000-300,000 ՀՀ դրամի չափով արագ վարկ** ստանալու համար: Vivus.am նոր հաճախորդները 30 օրվա ընթացքում վարկը մարելու դեպքում կվերադարձնեն միայն վերցրած գումարը` ոչ մի լումա ավել:


Ինչպե ՞ս դիմել վարկի համար


Vivus.am*** վարկին կարող եք դիմել ՄոբիԴրամի բջջային հավելվածի կամ ՄոբիԴրամի կայքի միջոցով: Պարզապես մուտք գործեք Ձեր դրամապանակ ՄոբիԴրամի կայքի կամ ՄոբիԴրամի բջջային հավելվածի միջոցով, ընտրեք «Հաշվի համալրում» կամ «Վարկեր» բաժինը, ընտրեք Vivus.am, ապա սեղմեք «Դիմել» կոճակը:

Ձեր վարկային հայտը կմշակվի հաշված վայրկյանների ընթացքում «Գուդկրեդիտ» վարկային կազմակերպության կողմից:

Վարկը հաստատվելու դեպքում գումարը կստանաք անմիջապես ՄոբիԴրամի Ձեր դրամապանակին:


* vivus.am-ից վարկ ստանալու հայտ կարող են ներկայացնել միայն այն Պրեմիում հաճախորդները, որոնք հանդիսանում են ՀՀ քաղաքացի և նույնականացվել են՝ ներկայացնելով ID քարտը կամ անձնագիրը և սոցիալական քարտի համարը: Եթե այդ տվյալներից որևէ մեկը բացակայում է ՄոբիԴրամ համակարգում, ապա “Դիմել” կոճակը սեղմելուն պես հաճախորդը ստանում է համապատասխան հաղորդագրությունը, որն առաջարկում է ամբողջականացնել նույնականացման գործընթացը՝ ID քարտով կամ անձնագրով և սոցիալական քարտով ներկայանալով ՄոբիԴրամի մասնաճյուղերից որևէ մեկը կամ օգտվելով “Նույնականցումը տեղում” անվճար ծառայությունից՝ լրացնելով համապատասխան հայտը բջջային հավելվածի կամ անձնական վեբ-կայքի միջոցով: “Նույնականացումը տեղում” ծառայության շրջանակներում մեկ աշխատանքային օրվա ընթացքում մեր աշխատակիցը կապ կհաստատի հաճախորդի հետ, կպայմանավորվի հանդիպել վերջինիս համար հարմար վայրում և կավարտի նույնականացման գործընթացը:
vivus.am –ից վարկ ստանալու համար ՄոբիԴրամի Պրեմիում (նույնականացված) հաճախորդները իրենց դրամապանակին պարտադիր պետք է ունենան կցված հեռախոսահամար և էլ.փոստի հասցե:
** Վարկը տրամադրվում է Գուդկրեդիտ վարկային կազմակերպության կողմից:

*** vivus.am վարկատեսակի պայմաններին և տոկոսադրուքներին կարող եք ծանոթանալ Գուդկրեդիտ Ընկերության կայքում կամ զանգահարել զանգերի կենտրոն 098 900100 հեռախոսահամարով՝ երկուշաբթիից ուրբաթ օրերին, ժամը՝ 09:00-21:00-ը: