Ուրախ ենք տեղեկացնել, որ ՄոբիԴրամի հաճախորդներն այսուհետ հնարավորություն ունեն օնլայն ռեժիմում՝ անմիջապես ՄոբիԴրամի դրամապանակից կատարել ակնթարթային դրամական փոխանցումներ դեպի Ամերիաբանկի, Էվոկաբանկի և ԱյԴի Բանկի բանկային հաշիվներին և այդ բանկերի կողմից թողարկված բանկային քարտերին:
Այսուհետ վերը նշված բանկերի, Էկլոֆ ՈՒՎԿ-ի կողմից տրամադրված վարկերի, ինչպես նաև ԳուդԿրեդիտ ՈՒՎԿ-ի Վիվուս վարկատեսակի մարումը նույնպես հնարավոր է կատարել օնլայն ռեժիմում՝ հաշված վայրկյանների ընթացքում անմիջապես ՄոբիԴրամի դրամապանակից:
Վարկը մարելու համար ՄոբիԴրամի դրամապանակի «Վարկեր» բաժնից հարկավոր է ընտրել «Մարել վարկ» ենթաբաժինը, այնուհետև` «Բանկերին» կամ «Վարկային կազմակերպություններին», նշել կազմակերպությունը և մուտքագրելով վարկային պայմանագրի համարը կամ այլ պահանջվող տվյալներ, որից հետո հնարավոր կլինի տեսնել տվյալ ամսվա վճարման ենթակա գումարը և կատարել վճարում:
Ծառայությունների միջնորդավճարներն ու դրաց վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունները կարող եք գտնել այստեղ: