Ունե՞ք հարցեր

     կամ +374 94 297333

Նորություններ

Նոր անակնկալ ՄոբիԴրամի և Գլոբբինգի կողմից

Նյմ 22, 2019

Անվճար դարձի´ր ՄոբիԴրամի Պրեմիում հաճախորդ, վայելի´ր անմոռանալի Black Friday-ը ՄոբիԴրամի և Գլոբբինգի հետ միասին և ստացի´ր շահավետ բոնուս:

Կատարի´ր հաճելի գնումներ արտասահմանյան հանրահայտ խանութներից Գլոբբինգի օգնությամբ: Վճարի´ր առաքման գումարը ՄոբիԴրամի բջջային հավելվածի միջոցով 23.11.-31.12.2019 ժամանակահատվածում և ստացի´ր 3000 ՀՀ դրամ բոնուս Գլոբբինգի քո հաշվին:

 

Ինչպե՞ս օգտվել

 

23.11.2019-31.12.2019 ժամանակահատվածում

  • Գրանցվի´ր Գլոբբինգում, եթե դեռ գրանցված չես
  • ներբեռնի´ր ՄոբիԴրամի բջջային հավելվածը
  • գրանցվի´ր ՄոբիԴրամում և անվճար դարձի´ր Պրեմիում հաճախորդ*
  • համալրի´ր Գլոբբինգի հաշիվը ՄոբիԴրամի բջջային հավելվածի միջոցով միանվագ կամ գումարային նվազագույնը 3000 ՀՀ դրամով
  • ստացի´ր 3000 ՀՀ դրամ բոնուս Գլոբբինգի քո հաշվին անհրաժեշտ համալրումը կատարելու պահից՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում

 

Յուրաքանչյուր Գլոբբինգի հաշվին բոնուսը տրամադրվում է միայն մեկ անգամ՝ անկախ համալրումների քանակից և չափից: Բոնուսի տրամադրման համար դիտարկվում են յուրաքանչյուր ՄոբիԴրամի հաշվից կատարած Գլոբբինգի որևէ հաշվի միայն առաջին գումարային 3000 ՀՀ դրամին համարժեք համալրումները, որոնք արվել են 23.11.-31.12.2019 ժամանակահատվածում:

 

Դու կարող ես մասնակցել ակցիային, եթե դարձել ես ՄոբիԴրամի Պրեմիում հաճախորդ 23.11.-31.12.2019 ժամանակահատվածում:

 

*Պրեմիում հաճախորդ հնարավոր է անվճար դառնալ ՄոբիԴրամի հավելվածի միջոցով՝ բանկային քարտի և անձնագրի, նույնականացման քարտի կամ հանրային ծառայությունների համարանիշի (սոց.քարտի) միջոցով: Մուտք գործեք ՄոբիԴրամի բջջային հավելված, սեղմեք Դառնալ Պրեմիում Հաճախորդ կոճակը և հետևեք հրահանգներին: Բանկային քարտով նույնականացման գործընթացի ընթացքում Ձեր բանկային քարտից կգանձվի 100 դրամ և կփոխանցվի Ձեր ՄոբիԴրամի հաշվին: Այդ 100 դրամը կարող եք օգտագործել վճարումներ կատարելու համար: 

 

Պրեմիում հաճախորդ դառնալու համար կարող եք այցելել նաև ՄոբիԴրամի մասնաճյուղերից մեկը, ներկայացնել անձնագիր կամ նույնականացման քարտ և հանրային ծառայությունների համարանիշ (սոց. քարտ), ստորագրել էլեկտրոնային հաշիվ բացելու վերաբերյալ պայմանագիր և անվճար դառնալ Պրեմիում հաճախորդ:

 

Անհրաժեշտության դեպքում դիմի´ր ՄոբիԴրամի աշխատակիցների օգնությանը:

 

Անվճար թեժ գիծ ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդների համար 444

Հեռախոսահամար: +374 93 297444

 E-mail: help@mobidram.am

 www.mobidram.am