Ունե՞ք հարցեր

     կամ +374 94 297333

Նորություններ

Միկրովարկերի միջոցով ՄոբիԴրամի դրամապանակի համալրման վերաբերյալ

Դկտ 23, 2019

Հարգելի հաճախորդներ,

Ցանկանում ենք տեղեկացնել, որ ՍԵՖ Ինտերնեյշնլ ընկերության նախաձեռնությամբ այսուհետ դադարեցվում է ՄոբիԴրամի էլեկտրոնային դրամապանակներին միկրովարկերի տրամադրման և ՄոբիԴրամի էլեկտորնային դրամապանակի միջոցով դրանց մարման ծառայությունը: Բոլոր այն հաճախորդները, ովքեր ունեն ՄոբիԴրամի էլեկտրոնային դրամապամանակին տրամադրված ՍԵՖ միկրովարկի մարման պարտավորություն, կարող են այդ վարկի մարումն իրականացնել ՄոբիԴրամի վճարային տերմինալների միջոցով կամ ՍԵՖ Ինտերնեյշնլ ընկերության մասնաճյուղերում: Հարցերի դեպքում խնդրում ենք դիմել ՍԵՖ Ինտերնեյշնլ (010)202822 հեռախոսահամարով:

 

Միևնույն ժամանակ ցանկանում ենք նշել, որ Դուք ունեք հնարավորություն ՄոբիԴրամի դրամապանակը ակնթարթորեն համալրել vivus վարկատեսակի* միջոցով` օրվա ցանկացած պահի, շաբաթը յոթ օր, օրը 24 ժամ:

Վարկի հաստատման դեպքում գումարն անմիջապես փոխանցվում է ՄոբիԴրամի համապատասխան հաշվին: Նշենք նաև, որ նոր հաճախորդներին վարկը տրամադրվում է անտոկոս 30 օր ժամկետով:

 

 

* Վարկը տրամադրվում է Գուդկրեդիտ ՈւՎԿ-ի կողմից: