Տեղեկացնում ենք, որ, ելնելով ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրությունից և մանսաճյուղերի ժամանակավորապես փակ լինելուց, առաջնորդվելով հաճախորդներին մշտապես հասանելի լինելու սկզբունքով և ընդառաջ գնալով բազմաթիվ դիմումների արդյունավետ լուծմանը, ՄոբիԴրամը գործարկել է առցանց նույնականացման նոր գործընթաց:
«Հեռավար նույնականացում» ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է կատարել հետևյալ քայլերը.
- Սքանավորել Ձեր անձնագիրը կամ նույնականացման քարտը և սոցիալական քարտը (անձնագրի դեպքում հաշվառման հասցեի էջի առկայությունը պարտադիր է),
- Մի քանի վայրկյան տևողությամբ տեսանկարահանել Ձեզ՝ ներկայացնելով Ձեր անունը, ազգանունը, հայրանունը և արտահայտել ցանկություն՝ ՄոբիԴրամի Պրեմիում հաճախորդ դառնալու համար (օրինակ՝ Ես՝ Արամ Արամի Արամյանս, ցանկանում եմ դառնալ ՄոբիԴրամի Պրեմիում հաճախորդ),
- Տեսագրությունը և նույնականացման համար պահանջվող փաստաթղթերի սքանավորված տարբերակը, ինչպես նաև ՄոբիԴրամի նույնականացուցիչներից մեկը՝ տասներկու նիշանոց հաշվառման համար, հեռախոսահամար կամ էլ. հասցե, ուղարկել Viber-ի կամ WhatsApp-ի +37498600888 համարին:
Ուշադրություն՝ տեսագրությունը պետք է լինի բնօրինակ և առանց որևէ ֆիլտրի:
«Հեռավար նույնականացում» ծառայությունից օգտվելու դեպքում Ձեր հարցմանն ընթացք կտրվի մեկ աշխատանքային օրվա ընթացքում:
Եղե՛ք առողջ, մնացե՛ք տանը