Ունե՞ք հարցեր

     կամ +374 94 297333

Նորություններ

Նոր մասնաճյուղեր

Հլս 30, 2020

Ուրախ ենք տեղեկացնել, որ բացվել են ՄոբիԴրամի նոր մասնաճյուղեր Մարտունի և Կապան քաղաքներում:

Նորաբաց մասնաճյուղերում Դուք կարող եք օգտվել ընկերության կողմից առաջարկվող ծառայությունների լայն ցանկից՝ կատարել կոմունալ և բյուջետային վճարումներ, իրականացնել բանկային փոխանցումներ, վարկի, ապառիկի, տուգանքների մարում և այլն:

Մարտունի մասնաճյուղում կարող եք օգտվել նաև միջազգային արագ դրամական փոխանցումների ծառայություններից:

Մասնաճյուղերի հասցեներն են՝

Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Մյասնիկյան 29 և Սյունիքի մարզ, ք.Կապան, Շահումյան 11/38: Մասնաճյուղերը գտնվում են Վիվա-ՄՏՍ-ի վերը նշված հասցեների սպասարկման կենտրոններում:

Մասնաճյուղերում մատուցվող ծառայությունների ամբողջական ցանկը կարող եք գտնել այստեղ: