ՀՀ կենտրոնական բանկի կողմից 22.03.2022թ.-ին ընդունված թիվ 46-Ն և 48-Ն որոշումների համաձայն սույն թվականի մայիսի 02-ից էլեկտրոնային դրամապանակները հնարավոր կլինի համալրել միայն բանկային հաշվից կամ վճարային քարտից: Նույն որոշումների համաձայն դրամապանակից կանխիկացում իրականացնելն արգելվում է: Դրամապանակում առկա միջոցները թույլատրելի է մարել բացառապես բանկային հաշվին և/կամ վճարային քարտին փոխանցման միջոցով:
Սույն թվականի մայիսի 02-ից ՄոբիԴրամի համակարգում գրանցված դրամապանակը համալրելու համար անհրաժեշտ է՝
- ՄոբիԴրամի վճարային տերմինալներով համալրել դրամապանակին կցված բանկային քարտը,
- Դրամապանակի համալրումը և/կամ դրամապանակից մարումը իրականացնել դրամապանակին կցված բանկային քարտից:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ՀՀ կենտրոնական բանկի 22.03.2022թ.-ի թիվ 48-Ն որոշմամբ սույն թվականի հուլիսի մեկից էլեկտրոնային դրամապանակները հնարավոր կլինի համալրել կամ դրամապանակում առկա էլեկտրոնային փողը մարել բացառապես, եթե օգտատերը իր էլեկտրոնային դրամապանակին ունենա կցված իր անունով բանկային հաշիվ և/կամ վճարային քարտ։