Ունե՞ք հարցեր
751x208_mobidram_final

Հաշվի նույնականացում

ՄոբիԴրամի կողմից մատուցվող ծառայությունների ընդլայնված կամ ամբողջական ցանկից օգտվելու համար
Ստանդարտ հաճախորդները կարող են անվճար դառնալ Պրեմիում հաճախորդ` ընտրելով  նույնականացման ներքոնշյալ տարբերակներից մեկը:

Հեռավար նույնականացում

Հեռավար նույնականցում ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է կատարել հետևյալ քայլերը.

  • Սքանավորել կամ լուսանկարել Ձեր անձնագիրը կամ նույնականացման քարտը և սոցիալական քարտը բնօրինակից (անձնագրի դեպքում հաշվառման հասցեի էջի առկայությունը պարտադիր է),
  • Մի քանի վայրկյան տևողությամբ տեսանկարահանել Ձեզ՝

      - Ներկայացնելով Ձեր անունը, ազգանունը, հայրանունը

      - Արտահայտել ցանկություն՝ ՄոբիԴրամի Պրեմիում հաճախորդ դառնալու համար, 

      - Տեսանկարահանման ընթացքում ցուցադրել Ձեր անձնագրի կամ նույնականցամնան քարտի բնօրինակը (լուսանկարի էջը)

      - Նշել, որ անձնագիրը կամ նույնականցման քարտը պատկանում է Ձեզ,

      - Նշել, որ Դուք պահանջվող փաստաթղթերի լուսանկարը կամ սքանավորված տարբերակը ուղարկում եք ՄոբիԴրամին:

 

       Օրինակ՝ Ես՝ Արամ Արամի Արամյանս, ցանկանում եմ դառնալ ՄոբիԴրամի Պրեմիում հաճախորդ, սա իմ անձնագրի բնօրինակն է, որը ցուցադրում եմ և ուղարկում եմ դրա և պահանջվող մյուս փաստաթղթերի լուսանկարները ՄոբիԴրամին: 

  • Տեսագրությունը և նույնականացման համար պահանջվող փաստաթղթերի ամբողջությամբ տեսանելի լուսանկարը, ինչպես նաև ՄոբիԴրամում հաշվի նույնականացուցիչը՝ նույնականացվողի հասանելի կոնտակտային հեռախոսահամարը, ուղարկել Viber-ի կամ WhatsApp-ի +37498600888 համարին:



Ուշադրություն՝ տեսագրությունը պետք է լինի բնօրինակ և առանց որևէ ֆիլտրի:
Կոնտակտային և նույնականացուցիչ հանդիսացող հեռախոսահամարները պետք է լինեն հասանելի՝ հետադարձ կապ հաստատելու համար:


Այս ծառայությունից օգտվելու դեպքում Ձեր հարցմանն ընթացք կտրվի մեկ աշխատանքային օրվա ընթացքում:


Առցանց նույնականացում

Պրեմիում հաճախորդ հնարավոր է դառնալ նաև նույնականացման քարտի (հասանելի է միայն վեբ կայքից) կամ բանկային քարտի միջոցով: Մուտք գործեք Ձեր անձնական էջ բջջային հավելվածի կամ վեբ կայքի միջոցով, սեղմեք Դառնալ Պրեմիում Հաճախորդ կոճակը և հետևեք հրահանգներին: Բանկային քարտով նույնականացման գործընթացի ընթացքում Ձեր բանկային քարտից կգանձցի 100 դրամ և կփոխանցվի Ձեր ՄոբիԴրամի հաշվին: Այդ 100 դրամը կարող եք օգտագործել վճարումներ կատարելու համար կամ հետ փոխանցել բանկային քարտին: 


Նույնականցում ՄոբիԴրամի մասնաճյուղերում

Ստանդարտ հաճախորդից Պրեմիում հաճախորդ դառնալու համար անհրաժեշտ է այցելել Երևանում և մարզերում գտնվող մեր մասնաճյուղերից մեկը, ներկայացնել անձնագիր կամ նույնականացման քարտ և սոցիալական քարտ, ստորագրել էլեկտրոնային հաշիվ բացելու վերաբերյալ պայմանագիր և դառնալ Պրեմիում հաճախորդ: 


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ վարկ ստանալու համար հաշվի նույնականցումն անհրաժեշտ կատարել անձամբ ՄոբիԴրամի մասնաճյուղերից մեկում: